Ավստրիալիայի ամենամեծ նահանգն այսօր ճանաչել է Արցախի անկախությունը: Այս առիթիվ հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության առանջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:
Դա շատ ավելին է, քան երբեւէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով:
Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը:
Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում»:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ԼՂ անկախության ճանաչման մասին» օրինագծին կառավարությունը հավանություն չտվեց` հիմնավորելով, որ ՀՀ կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























