«Ford Motor» ընկերությունը շարունակում է Եվրոպայում արտադրական հզորությունների կրճատումը: Առաջիկայում ընկերությունը նախատեսում է փակել ոչ միայն Բելգիայում գործարանը, այլեւ եւս երկու գործարան Մեծ Բրիտանիայում: Ընդհանուր առմամբ, «Ford Motor»-ը նախատեսում է  իր հավաքման հզորությունը կրճատել 18%-ով (կամ 355 հազ. ավտոմեքենա), ինչը թույլ է տալիս տարեկան ծախսերը նվազեցնել  450-500 մլն դոլարով:

Նախատեսվում է, որ  2013թ. ամռանը կրճատման զոհն առաջինը կդառնա Դագենհեմում գտնվող շարժիչների արտադրության գործարանը: Այստեղ «Ֆորդ» են հավաքում դեռ 1931թ-ից,  սակայն  2002թ. մեքենաների հավաքումը դադարեցվել էր: Վերջին  «Ford Fiesta»-ների թողարկումից հետո աշխատակիցների թիվը կրճատվել էր մինչեւ 4 հազարով: Հիմա առանց աշխատանքի կմնա մոտ հազ. մարդ:

Սաութհեմփթոնի  գործարանը, որում թողարկվում են «Ford Transit» ֆուրգոնները, անգլիական «Ford»-ի վերջին մեքենաներն են: Սակայն հիմա այդ մեքենաների արտադրությունը կտեղափոխվի Թուրքիա, իսկ անգլիական գործարանը կփակվի:

Նշենք, որ հոկտեմբերի  24-ին հայտնի էր դարձել , որ «Ford Motor»-ը հայտարարել էր բելգիական Գենկ քաղաքում գործարանի փակման մասին: