Սիրայի Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել է երկրի տարածքում հոկտեմբերի 26-29-ին, ռազմական գործողությունները դադարեցնելու մասին՝ մահմեդական սուրբ տոնի՝ Իդ ալ-Ադհայի (զոհաբերության տոն) առիթով:

Սիրիական պետական SANA գործակալությունը ներկայացրել է Սիրիայի զինվորական հրամանատարության հայտարարությունը, որտեղ ներկայացված են բոլոր իրավիճակները, որոնց դեպքում, ելնելով բնակիչների անվտանգության հանդեպ պատասխանատվությունից, բանակն իրեն իրավունք է վերապահում պատասխանել հետեւյալ գործողություններին.

1. քաղաքացիական անձանց եւ պետծառայողների եւ մասնավոր ունեցվածքի դեմ գրոհայինների հարձակումների շարունակում, ինչպես նաեւ ահաբեկչական գործողությունների փորձեր,

2. գրոհայինները փորձերը՝ ամրապնդել իրենց դիրքերն այն վայրերում, որտեղ նրանք գտնվում են կամ կենդանի ուժի, զենք-զինամթերքի աջակցություն ստանալ,

3. Օգնություն հարեւան երկրների կողմից՝ գրոհայինների՝ Սիրիայի սահմանը հատելու հարցում, ինչը այդ երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է:

Նշենք, որ Սիրիայի կառավարության տվյալ միակողմանի հայտարարությունը հրապարակվել է վերջին օրերին «Ազատ սիրիական բանակի» զինյալների հետ դաժան բախումների ֆոնին: