«Ավանգարդ» ընկերությունը Երեւանում բացված արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսում նատրիումի հիպոքլորիդի արտադրության սարքավորում է  առաջարկում: Ինչեպս NEWS.am-ի թղթացին «Expo Russia Armenia» արդյունաբերական ցուցահանդեսում ասաց ընկերության ծրագրերի մենեջեր Դմիտրի Սիդորենկոն, ընկերությունն առաջին անգամ է արտադրանքը ցուցադրում Հայաստանում:  Նման սրաքավորումներ արդեն գործում են Ռուսաստանի արդյունաբերական հսկաներից մեկում` «Իժորսկի գործարան» ՓԲԸ-ում,  ինչպես նաեւ Ռուսաստանի մի  շարք ջրանցքներում:

Ցուցադրության հիմնական պրոֆիլն այլ էր` միկրոէլեկտրոնիկա եւ սարքաշինություն, սակայն էլեկտրոլիզի սարքավորումը նկատեցինք պատահաբար. նատրիումի հիպոքլորիդ ժամանակին արտադրում էր «Նաիրիտը»: Հիմա կհետաքրքրվի՞ արդյոք: Նրան ավելի շատ խորհուրդ ենք տալիս իդեալիզմից ելնելով, քանի որ առանձին վերցրած արտադրական ցիկլը ընդհանուր լեթարգիայից  չես արթնացնի: Մեծ քիմիան մաքսիմալիստաիան է. ամեն ինչ կամ ոչինչ: Ճիշտ է, «Ավանգարդի» տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ հիպոքլորիդ անմիջականորեն պարզ աղաջրից: Բայց մեկ անգամ եւս «Նաիրիտի» մասին խոսելու լրացուցիչ աթիռ ստեղծվեց:

Նատրիումի հիպոքլորիդը  սովորական «ժավելի սպիրտն է», որը վաճառքում ավելի քիչ է հայտնվում: Իհարկե, կարելի է  առարկել, որ ժավելն այլեւս մոդայի մեջ չէ, իսկ «Նաիրի՞տը»: