ԱՄՆ-ի Քալիֆորնիայի լողափին հոկտեմբերի 23-ին տեղի ունեցել շնաձկան հերթական հարձակումը սերֆինգիստի վրա: Թեեւ 38-ամյա սերֆինգիստին հաջողվել է ափ դուրս բերել, սակայն ստացած վնասվածքներից նա մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել  Քալիֆորնիական Սանտա-Բարբարա շրջանում գտնվող Վանդերբերգի ռազմական ավիաբազայի մոտակայքում, հաղորդում է turist.rbc.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը: Զոհվածի ընկերը տեսել է, թե ինչպես է շնաձուկը հարձակվում սերֆինգիստի վրա: Ականատեսը օգնության է շտապել եւ ընկերոջն ափ է դուրս բերել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Միջադեպից հետո Սանտա-Բարբարայի բոլոր լողափերը 3 օրով փակվել են ստուգումներ իրականացնելու համար:

Ավելի ուշ Associated Press-ը տպագրել է փորձագետի կարծիքը, ով, զննելով  զոհվածի մարմինը, ենթադրում է, որ նրա վրա հավանաբար 4,5 մետր երկարությամբ սպիտակ մեծ շնաձուկ է հարձակվել: Փարձագետը նաեւ նշել է, որ չնայած սպիտակ մեծ շնաձկների մեծ քանակությանը` մարդկանց վրա նրանք  հազվադեպ են  հարձակվում: