Երեկ երեկոյան «Հրապարակ» թերթին զանգահարեցին «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները եւ ասացին, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել:

Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր՝ տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը՝ Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում՝ հատկապես միրգը, քաղցրեղենը:

Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել եւ, ամենակարեւորը՝ «անմարդկային վերաբերմունք է»: Այս օրերին հացադուլ են անում նաեւ այլ կալանավորներ, իսկ նրանցից մեկը, որպես բողոքի նշան,  երեկ մատն էր կտրել: