Վերջին օրերին քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պատրաստվում են նոր համաձայնագիր ստորագրել: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Տեղյա՞կ եք այդ գործընթացից` Aravot.am-ի հարցին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ խորհրդում նման հարցեր չեն քննարկվել.

«Մենք մեր տեսակետը հայտնել ենք, ունենք մեր ծրագրերը, մեր քաղաքական ուղին, եւ եթե կան քաղաքական ուժեր կամ միավորումներ, որ պատրաստ են միանալ, իրենց ծրագրային որոշ դրույթներ զետեղել մեր ծրագրերի մեջ, մենք պատրաստ ենք քննարկել, ընդլայնել նաեւ կոալիցիան»»,- մեջբերում է «Առավոտը»: