ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հարազատ Չիկագո քաղաքում ժամկետից շուտ քվեարկել է իր օգտին: Օբամայի շտաբի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հստակեցրել է, որ բազմաթիվ ամերիկացիների նման, նախագահը եւս շատ զբաղված մարդ է, իսկ ժամկետից շուտ քվեարկությունը հիանալի հնարավորություն է մասնակցելու նախընտրական գործընթացին եւ աջակցելու նախընտրած թեկնածուին, հաղորդում է Reuters-ը:
Նախագահի կին Միշել Օբաման ամուսնու օգտին քվեարկել էր հոկտեմբերի 15-ին, քվեաթերթիկը նա փոստով էր ուղակել:
Ինչպես հայտնում է BFM.RU-ն, Օբաման վերջին 2 օրը շրջագայում էր Այհովա, Կոլորադո, Նեւադա, Օհայո, Քալիֆորնիա, Իլինոյս եւ Վիրջինիա նահանգներում:
Հանրապետական Միթ Ռոմնին նախընտրական հանդիպումների նպատակով ուղեւորվել է Օհայո: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ գործող վարչակարգը չի կարող լուծել ունեցող տնտեսական առկա խնդիրները:





























