Չինացի հայտնի քաղաքական գործիչ Բո Սիլայը պաշտոնապես հեռացվել է երկրի խորհրդարանի պատգամավորների ցուցակից:
Այդպիսով, նա զրկվում է դատական հետապնդման անձեռնմխելիությունից: Սեպտեմբերին քաղաքական գործիչը, որին դեռեւս մեկ տարի առաջ բարձր պաշտոններ էին կանխատեսում, հեռացվել էր Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից, հայտնում է BBC-ն:
Արդեն կես տարի Բո Սիլայը մեղադրվում է լիազորությունների գերազանցման եւ կաշառակերության մեջ: Բո Սիլայի պատգամավորական իրավունքներից զրկվելը տեղի է ունեցել Կոմկուսի XVIII համագումարից մի քանի օր առաջ, հայտնում է «gazeta.ru»-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսին քաղաքական գործչի կինը` Գու Կայկայը, մահապատժի էր դատապարտվել Բրիտանիայի հպատակի սպանության համար, իսկ սեպտեմբերին 15 տարվա բանտարկության էր դատապարտվել Չունցին քաղաքի նախկին փոխքաղաքապետ Վան Լիցզյունը, որը համարվում էր Բո Սիլայի աջ ձեռքը:





























