Արգենտինայի Նեուկեն քաղաքում սուպերմարկետի տանիքն ընկել է մարդկանց վրա, մի քանի մարդ զոհվել, եւս 15-ը վիրավորվել են: Փլատակների տակ մարդիկ են մնացել:
Փլուզումը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին`ժամը 19:30-ին, աշխույժ առեւտրի պահին: Փլուզման մակերեսը կազմել է 300 քմ: Ըստ տեղական իշխանությունների նեկայացուցիչների` զոհեր կան, սակայն նրանց հստակ քանակը դեռեւս հայտնի չէ, հայտնում է «dni.ru»-ն:
Ըստ տեղի լրատվամիջոցների` զոհվել է առնվազն 5 մարդ: Քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 15 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները եւ բժիշկները: Նահանգապետ Խորխե Սապագը 3 օր սուգ է հայտարարել եւ շտապ մեկնել դեպքի վայր:




























