Մեքսիկական Սանտա Մարիա Ակոլման քաղաքի հրավառության միջոցների արտադրամասում հոկտեմբերի 25-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 3 մարդ, 8-ը վիրավորվել են, հայտնում են տեղական իշխանությունները: Ըստ նախնական տվյալների`  պայթել են վառոդի պահեստները:

Տուժածներից  2-ի վիճակն օրհասական է, վիրավորներից մեկի մարմնի 85%-ն այրվել է: Նրանց տարհանման համար դեպքի վայր է կանչվել փրկարարական ուղղաթիռ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վառոդի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ  հրավառության միջոցների արտադրամասն ընդհատակյա չէր: Շենքը խիստ վնասվել է, իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: