Չեխիայում հայտնի ձեռնարկատեր եւ սենատոր Տոմիո Օկամուրան պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է Չեխիայի նախագահի պաշտոնի համար:
Ինչպես հայտնում է չեխական լրատվական գործակալությունը, Պրահայում հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում 40-ամյա սենատոր Օկամուրան չեխ եւ ճապոնացի լրագրողների ներկայությամբ հայտնել է, որ «արդեն հավաքել է իրեն աջակցող շուրջ 25 հազար ստորագրություն:
Ինչպես մեկնաբանում է «Կոմերսնատը», գործող օրենսդրության համաձայն՝ պետության ղեկավարի թեկնածուն պետք է հավաքի առնվազն 50 հազար ստորագրություն, կամ էլ ունենա Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 20 պատգամավորների կամ 10 սենատորների աջակցությունը (խորհրդարանի վերին պալատ):
Չեխիայի նախագահի առաջին համաժողովրդական ուղիղ ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի հունվարի 11-ին եւ 12-ին:





























