Պերույի մայրաքաղաք Լիմայում տեղի ունեցած բախումների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 50-ը` վիրավորվել: Բախումը տեղի է ունեցել շուկայի վաճառականների եւ ոստիկանների միջեւ:
Ինչպես հայտնում են լատինաամերիկյան լրատվամիջոցները, անկարգությունների պատճառ է դարձել տեղական իշխանությունների որոշումը, ըստ որի քաղաքում պետք է մնա միայն մեկ մեծածախ շուկա, ինչը հարուցել է մեկ այլ` Պրադա շուկայի աշխատավորների դժգոհությանը: Իշխանությունը կարծում է, որ այս շուկան չի համապատասխանում սանիտարահիգենիկ չափանիշներին եւ այստեղ բարձր է հանցավորության մակարդակը:
Իշխանությունների որոշմամբ, ոստիկանները փորձել են ագելափակել մուտքը դեպի շուկա, ինչին ի պատասխան, վաճառականները սկսել են իրավապահ մարմինների ուղղությամբ քարեր, շշեր եւ փայտեր նետել, հաղորդում է «Ռոսբալտը»: Ոստիկանները իրենց հերթին կիրառել են արցունքաբեր գազ, ականատեսները հայտնել են նաեւ կրակոցների մասին:




























