Որոշվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետի նոր թեկնածուն: Այդ մասին հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Թեկնածուն արդեն ընտրված է: Նա անցել է բոլոր հարցազրույցները», - նշել է Մովսես Հակոբյանը: Միաժամանակ նա հիշեցրել է, որ նշանակումը պետք է կատարվի երկրի գերագույն հրամանատարի` նախագահի կողմից: «Հրամանագիրը կլինի, կիմանաք», - նշել է նախարարը: Նրա խոսքով` ղեկավար պաշտոնների շատ թենածուներ կան, քանի որ Պաշտպանության բանակում այսօր մասնագետները շատ են, հետեւաբար, շատերը կարող են հավակնել: «Շտաբի պետի թեկնածուն իմ ենթականերից է, որին լավ եք ճանաչում», - ակնարկել է Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ` այդ պաշտոնից Արշալույս Փայտյանին հեռացնելուց հետո:





























