Մոտ 80 անապահով ընտանիքների ներկայացուցիչներ հոկտեմբերի 25-ին գրավել են Թբիլիսիի Նաջալադեւի շրջանի  հարկային ծառայության շենքը: Քանի որ այստեղ են գտնվում կարեւոր փաստաթղթեր, ծառայության ղեկավարությունը  պաշտպանության խնդրանքով դիմել է իրավապահ մարմինների օգնությանը:

Ավելի ուշ, դեպքի վայր է ժամանել գաղթականների հարցով նոր նախարար Դավիդ Դարախվելիձեն: Նա տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը գցել է Թբիլիսիի քաղաքապետարանի ու սոցիալական ապահովության ծառայության վրա, հաղորդում է«Գրուզիա Օնլայնը»

Շենքը գրովողները մինչ այժմ  գտնվում են այնտեղ: Նախարարը խնդրել է  չմտնել այն սենյակներ, որտեղ պահվում են կարեւոր նշանակության փաստաթղթեր:

Այսօր` հոկտեմբեիր 26-ին, Հյուսիսային Օսեթիայից ու Աբխազիայից գաղթած գաղթականները փորձել են գրավել Գլդան քաղաքի  մարզական դպրոցի նախկին շենքը, սակայն անհաջող: Ինչպես հայտնում են գաղթականները, իրենք նախկինում ապրել են այդ շենքում, սակայն վերանորոգումներ կատարելու պատրվակով, Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարությունը դուրս է հանել նրանց: Դպրոցը հսկում են ոստիկանները: