Խանջյան 20 հասցեում հոկտեմբերի 26-ի կեսօրին կիսակառույցի փլուզման հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 9 տուժածից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ 8-ինը` միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթյանը:
Տուժածներից ծանր վիճակում գտնվողը ունի բազմակի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա, իսկ մնացածները` կոտրվածքներ, սալջարդներ: Մամուլի քարտուղարի խոսքով` այսօր հիվանդանոցում գտնվող 7 տուժածի, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն բաժանմունքներ: Դեռեւս վաղ է ասել, թե երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում:
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլվածքի տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.): Նրանցց 9-ին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ , հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























