ԱՄՆ-ի Սան-Խուան-Կապիստրանո քաղաքում կենդանի շնաձուկը ընկել է գոլֆի խաղահրապարակ: 60 սանտիմետրանոց ձուկը հայտնվել է խաղաղօվկիանոսյան ափից 8 կմ հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է Chicago Ttibune թերթը, San Juan Hills գոլֆ-ակումբի աշխատակիցները, որտեղ ընկել էր շնաձուկը, առանց վախենալու, գիշատչին գոլֆ-մեքենայի օգնությամբ տարել են ակումբ, այնուհետեւ տեղավորել ջրավազան:

Սկզբում,աշխատակիցներից մեկը կարծել է` շնաձուկը սատկած է, սակայն ջրում նա սկսել է կենդանության նշաններ ցուցաբերել ու լողալ: Ակումբի տնօրեն Մելիսա Մակորմակի խոսքերով, երկնքից ընկած շնաձուկը դարձել է քաղաքի պատմության ամենախորհրդավոր իրադարձությունը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Կենսաբանների կարծիքով, հավանական է, որ շնաձկանը օվկիանոսից որսաել է ինչ- որ խոշոր թռչուն ու ընթացքում գցել ներքեւ: Այդ տարբերակը հավանական է, քան որ շնաձկան մարմնին հայտնաբերվել են թռչնի ճանկերի հետքեր: Ակումբի աշխատակից Սթայզերը շնաձկանը բաց է թողել օվկիանոս` այսպիսով փրկելով նրա կյանքը: