Մթերքի վրա ԳՓՕ-ի մասին նշման բացակայությունը հանցանք է:  Լրագրողներին այսօր` հոկտեմբերի 26-ին, ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա հիշեցրել է, որ համաձայն Հայաստանում գործող նորմերի` գենետիկորեն փոփոխված տարրերի առկայությունն ապրանքների վրա պետք է նշվի, եթե գերազանցում է դրանց պարունակության 0,9%-ը:

«Սա եւ մի շարք այլ պարամետրեր պարտադիր նշման ենթակա են: Առանց դրանց արտադրողներն իրավունք չունեն ապրանքը դուրս բերել շուկա: Իհարկե, որոշ դեպքերում այդ տեղեկությունը հաղորդելը բարդ է, օրինակ «Սնիքերսի» կամ հավի ձվի վրա ինչպե՞ս տեղավորել ԳՓՕ-ի մասին նշումը: Բայց սպառողներին պարտադիր պետք է այս կամ այն կերպ իրազեկել, իսկ ընտրությունը մերն է», – հավելել է Պողոսյանը: