Նյու Յորքի ոստիկանները  կալանավորել են իրենց գործընկերոջը, ով կասկածվում է  բռնաբարության եւ մարդակերության  նպատակով կանանց առեւանգման մեջ: Սակայն ձերբակալվածի իրավապաշտպանները հայտնում են, որ դրանք եղել են ընդամենը սեքսուալ բնույթի անվտանգ երեւակայություններ:

Հետաքննության  գործող անձ է դարձել 28-ամյա ոստիկան Գիլբերտո Վալլեն: Նա ձերբակալվել է ` առանց գրավի դիմաց ազատվելու թույտվության, փոխանցում է BBC-ին: Դեռեւս քննության է ենթարկվում  մարդու առեւանգում  նախապատրաստելու  եւ ոստիկանական բազայի տվյալների անօրինական օգտագորման մեղադրանքները:

Հսկողության տակ Վալլեն հայտնվել է սեպտեմբերին, երբ նրա կինը` Քեթլինը, կարդալով ամուսնու էլեկտրոնային նամակագրությունը, տարօրինակ նամակներ է հայտնաբերել: Նրանցում ամուսինը ոմն համոխոհի   մանրամասնորեն պատմել է իր հանցավոր նպատակների մասին: Սարսափած կինը դիմել է ոստիկանություն: Բացահայտվել է, որ նամակագրությունը  իրականացվել է  ֆետիշիստների համար նախատեսված ֆորումում, ընդ որում ոստիկանի զրուցակիցը ԱՄՆ-ի սահմաններից դուրս է գտնվել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ուսումնասիրելով համակարգչի տեղեկատվությունը` քննիչները  հայտնաբերել են  մոտ 100 կանանց մասին տեղեկատվություն եւ  լուսանկարներ :