Forbes ամսագիրը  ընտրել է 10 ամենսկանդալային այն պատմությունները , որոնք  վերաբերում  են ֆինանսական խարդախություններին  ու աֆերաներին, որոնք վերջին երկու տասնամյակում հետաքննվել են ողջ աշխարհում:

Ամենանշանավոր եւ խոշոր ֆինանսկան բուրգը դարձել է 1960–ականներին  ստեղծված Madoff Investment Securities ընկերությունը: Ընկերությունը խորտակվել է 2008 թ-ի ֆինանսկան ճգնաժամի ժամանակ: Արդյունքում տուժել են մի քանի մլն մասնավոր եւ խոշոր ֆինանսական ձեռնարկություններ, իսկ ներդրողներից մեկը ինքնասպան է եղել բուրգի  սնանկացման մասին լուրի տարածումից հետո:

Մի քանի տասնամյակ գոյատեւած էներգետիկ Enron ընկերության սնանկացումը ամերիկյան տնտեսության համար պակաս անսպասելի չէր: Ընկերության ակտիվների 47,3 մլրդ. դոլարի արժողության պայմաններում` նրա ղեկավարների գործունեության արդյունքում  ընկերությունը կորցրել է 40 մլրդ դոլար:

Բազմամիլիոնանոց վնաս է կրել եւ վերացել ԱՄՆ-ի հեռահաղորդակցային WorldCom ընկերությունը, գրում է NEWSru.com-ը:

Stanford Financial Group-ի հիմնադիր Ռոբերտ Ստենֆորդը ձերբակալվել է 2009 թ-ին` նրա ընկերության  21 ներդրողների հայցերի հիման վրա, որը ստուգումերից պարզվել է, որ  ֆինանսական հսկայական բուրգ է: Երեք տարի չթույլատրված առեւտրի  արդյունքում  Societe Generale բանկի թրեյդեր Ժերոմ Կերվելը  հասցրել է  իր գործատուին  նշանակալից վնասներ հասցնել: Եվս մեկ ֆինանսական խոշոր  բուրգ է հայտնվել ցուցակում։ 2000 թ-ին  ստեղծված L&G ընկերությունը  գոյատեւել է 7 տարի, սակայն այս ընթացքում  հասցրել է խոստացված 36 տոկոս շահույթի  ներքո  աշխատել 128,5 մլրդ իեն:

Շվեյցարական UBS բանկի թրեյդերի` Քվեք Ադոբոլի նկատմամբ 2011 թ-ի սեպտեմբերին խաբեբայության մեղադրանք է առաջադրվել բրիտնական ոստիկանությունում: Ադոբոլին մեղադրվել է պաշտոնի չարաշահման  եւ գործարքների հաշվետվությունները  կեղծելու մեջ:

Դենիս Կոզլովսկու եւ նրա օգնականի` Մարկ Շվարցի ղեկավարությամբ Բերմուդյան կղզիներում գրանցվել է Tyco Industrial ընկերությունը, որը չեմպիոն է դարձել գործաքների թվով. մոտ 1000 ընկերություններ մտել են միջազգային կոնգլոմերատի մեջ: Արդյունքում պարզվել է, որ Կոզլովսկին մոտ 600 մլն. դոլար  ծախսել է իր վրա:

Ցուցակը փակում է Նիկ Լիսոնը: 1995 թ-ին անգլիական  Barings բանկի սինգապուրյան մասնաճյուղի  գլխավոր  թրեյդերն իր բանկը  սնանկացման է հասցրել: