Սկանդալային FEMEN կանանց շարժման առաջնորդ Իննա Շեւչենկոն, ով վերջերս փախել է Ֆրանսիա, մերկացել է արաբական խոշոր Al Jazeera հեռուստանկերության ուղիղ եթերում`  բողոքելով «միջնադարյան նախապաշարմունքների» դեմ:

Շարժման մամուլի հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է հոկետմբերի 26-ին,  երեկոյան նշանավոր The Stream  հաղորդման ընթացքում, որտեղ քննարկվում էին  ֆեմինիզմի եւ մահմեդականության հարաբերությունները, Իննա Շեւչենկոն հայտնել է, որ  մինչեւ FEMEN-ի ի հայտ գալը Ուկրաինայում իրենց իրավունքների համար պայքարող կանանց մասին ոչ ոք չգիտեր: Ակտիվիստուհիները ցանկացել են ազատվել, դառնալ իրենց մարմինների իրական տերը: Ահա այդպես նրանք մտածել են իրեն շարժման նոր անվանումը` «Սեքստրեմիզմ»:

Հեռուստահաղորդավարի հարցին, թե «ի՞նչն է կնոջ համար լավագույնը` փարաջան, թե մերկությունը», Շեւչենկոն անսպաելիորեն հանել է շապիկը` սպառիչ պատասխան տալով  հարցին:

Նշվում է, որ հաղորդման ռեժիսորը հասցրել է տեսարանը շրջել հագնված հաղորդավարի ուղղությամբ։

Նման պրովոկացիաների հաղորդման կազմակերիչները պատրաստ են եղել: