Մյանմարի արեւմուտքում միջկրոնական բախումների հետեւանքով մոտ 112 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:
Ռաքհային նահանգում բուդդայական ու մահմեդական համայնքների միջեւ առկա վաղեմի հակամարտությունը մի քանի օր առաջ վերածվել է զանգվածային բախումների ու ջարդերի: Բախումների ընթացքում վառվել է ավելի քան 2 հզ բնակելի տուն, վիրավորվել է մոտ 70 մարդ, այդ թվում` երեխաներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ անկարգությունները Մյանմարի արեւմուտքում սկսվել են բուդդայական աղջկա բռնաբարության ու սպանությունից հետո: Բուդդայական արականցիները, ովքեր նահանգի էթնիկ բնակիչներից մեկն են, այս հանցագործության մեղավոր են համարել մահմեդական-ռոհինջաներին:
Առաջին բախումները համայնքների միջեւ սկսվել է հունիսին, որից հետո մի շարք շրջաններում հաստատվել է արտակարգ դրություն: Երբ փողոցային անկարգություններն ու բախումները ստացել են զանգվածային բնույթ, կարգը պահպանելու ու պարետային ժամը վերահսկելու համար, կենտրոնական Մյանմարից Ռաքհային նահանգ են տեղափոխվել լրացուցիչ զորքեր ու բժշկական անձնակազմ:
Հիշեցնենք, որ հունիս-հուլիս ամիսներին, անկարգությունների ընթացքում 80 մարդ մահացել, իսկ 75 հազարը գաղթել են իրենց բնակության վայրերից:




























