Կեմերովոյից Մոսկվա մեկնած ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդում ուղեւորներից մեկի՝ սրտի կաթվածի պատճառով: «Միջադեպը տեղի է ունեցել  հոկտեմբերի 26-ին՝ S7 ավիաընկերության ինքաթիռի սրահում: Ինքնաթիռի վայրէջքի վայր են ժամանել կարդիոռեանիմատոլոգների խումբը»,- Life News-ին հայտնել է շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը՝ նշելով, որ Ուկրաինայի 64-ամյա քաղաքացի Վլադիմիր Վիշնյակովի  կյանքը փրկել չի հաջողվել:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում բժիշկներ են եղել, սակայն նրանց նույնպես չի հաջողվել փրկել ուղեւորին։