Բոլոր ռիելթորներն արձանագրում են, որ գնման պահանջարկն այն չէ, ինչ տարիներ առաջ: Պաշտոնական տվյալները եւս վկայում են գնորդների թվի նվազման մասին: Օրինակ, ընթացիկ տարվա օգոստոսի տվյալներով` առքուվաճառքի գործարքների թիվը կրճատվել է 7,8%-ով:

Փաստը, որ գնորդների կոնտինգենտում  նվազել է  «հարուստների» մասնաբաժինը,  ակնհայտ է մայրաքաղաքի վարչական շրջաններում բնակարանների միջին շուկայական գնի փոփոխություններից: Նշենք, որ Երեւանի էլիտար կենտրոնում գերբարձր գները տարեց տարի նավազում են: Բացառություն չէր նաեւ հաշվետու ամիսը` օգոստոսը:

Ինչպես երեւում է դիագրամից, բնակարանների գնման  պահանջարկը թանկարժեք «Կենտրոն» շրջանից տեղափոխվում է գնորդների ներկայիս կոնտինգենտի համար  առավել հարմար ծայրամասեր: Գների ձեւավորման շուկայական մեխանիզմները օպերատիվ կերպով արձագանքեցին պահանջարկի տեղաշարժերին, ինչի արդյունքում  որոշակի աններդաշնակության  է ի  հայտ եկել գներում: Քաղաքի որոշ շրջաններում դրանք աճել են, որոշ շրջաններում` նվազել... Սակայն միջինը գներն աճել են տարվա ընթացքում աննշան` 1,3%-ով:

Հայաստանում բնակարանների շուկայական արժեքը, ի տարբերություն ապրանքների մանրածախ գների, մեկ հետաքրքրական նրբություն ունի, որը գնում է մինչեւ 90-ականները: Այդ ժամանակ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի անկման համապատկերում, ազգային արժույթով գործարքների իրականացումը  վաճառողների համար ռիսկային էր:

Գնման պահանջարկի բացակայության ազդեցության տակ բնակարանների օբյեկտիվ արժեքը նվազել է, ինչի վկայությունը  շուկայական գների` անշեղ նվազումն է  դոլարային համարժեքով: Պարզ ասած` ներկայումս ռիելթորներն ու բրոքերները գնորդի բնակարանը գնահատում են  ոչ թե նախկին 40 հազ. դոլարի չափով, այլ ավելի ցածր: Առքուվաճառի վերաբերյալ փաստաթղթերն էլ պատրաստվում են դրամով` ելնելով ընթացիկ փոխարժեքից...

Ստորեւ ներկայացվում են ընթացիկ տարվա օգոստոս ամսվա կտրվածքով Երեւանի համար ստանդարտ (63,1 քմ) բնակարանների գները`  երկու տարբերակով. դոլարի փոխարժեքով ` հաշվետու ամսվա համար (կանաչ գիծ),  եւ անցած տարվա նույն ամսվա տվյալները (կարմիր գիծ):

Կարմիր գիծը ցույց  է տալիս, ինչպիսին կարող էին լինել ստանդարտ բնակարանի գները  դոլարով, եթե գնողական պահանջարկի նվազում չլիներ: Իհարկե, կոնկերտ վարչական շրջանների մասով այդ անկումը տարբերկված է, ինչը նկատելի է առաջին գծապատկերից: Ի դեպ, երկրորդ գծապատկերը ցույց է տալիս բնակարանների շուկայական գները մայրաքաղաքի վարչական շրջանների կտրվածքով:

Ընդհանուր առմամբ տարվա ընթացում Երեւանում ստանդարտ բնակարանի միջին շուկայական գինն աճել է 0,2 մլն դրամով, իսկ ահա դոլարային համարժեքով  նվազել է 3,4 հազ. դոլարով:

Գների դինամիկան ինչպես դրամով, այնպես էլ դոլարով, արտահայտված է  ստորեւ ներկայացված աղյուսակում` ըստ  Երեւանի վարչական շրջանների:

Ալբերտ Խաչատրյան