Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը հայտնել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անձամբ ղեկավարել է եղբոր մահը կեղծելու հանգամանքները, իսկ այն, նրա ղեկավարությամբ իրականացրել է եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման նախկին նախարար Գեորգի Բարամիձեն, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին:Այդ մասին Գեորգի Ժվաինան հայտնել է «Մաեստրո» հեռուստաընկերության «Պոլիտմետր» հաղորդման ընթացքում:
Նրա խոսքով, մոտակա ժամանակներս կստեղծվի հետաքննչական խումբ, որը գոյություն ունեցող հանցանշանների օգնությամբ, շատ արագ կվերականգնի եղելությունը:
Գեորգին հայտնել է, որ իշխանությունների կողմից առաջադրված վարկածը, ըստ որի եղբայրը դժբախտ պատահարի զոհ էր դարձել, կեղծ է ու չի համապասխանում իրականությանը: Նրա ներկայացմամբ, Բարամիձեն տիրապետում է կարեւոր տեղեկությունների, քանի որ բեմականացված խնջույքի անմիջական մասնակիցն է եղել:
«Նախքան բեմականացումը բնակարան են բերել մթերք, «Բորժոմի»: Կազմակերպիչները կբացահայտվեն հետաքնության ընթացքում, փորձ կարվի ջնջել հետքերը, խնդիրներ կառաջանան վկաների առումով, մի քանի մարդ կանհետանա, բայց մենք կվերականգնենք եղելությունը»,- նշել է Ժվանիան:
«Փաստերի նենգափոխումը հանձնարարվել է Զուրաբ Ադեիշվիլիին: Նա հրահանգել է աշխատակիցներին, թե որ ուղղությամբ հետաքննեն գործը: Հետաքննության համար շատ կարեւոր են Սահակաշվիլիի, Մերաբիշվիլիի, Բարմիձեի ու թիկնապահների ցուցմունքները»,- ասել է Ժվանիան:
Հիշեցնենք, որ 2005թ-ի փետրվարի 3-ին Զուրաբ Ժվանիային մահացած էին գտել Թբիլիսյան իր բնակարանում: Այդ նույն բնակարանում հայտնաբերվել էր նաեւ նրա ընկերոջ` Ռաուլ Յուսոպովի դիակը: Պաշտոնական տվյալներով Ժվանիան ու Յուսոպովը խեղդվել էին գազից:




























