Այսօր` հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Անուբախ Դանիելյանի վարած «ԳԱԶԵԼ» մակնիշի 2585 Լ համարանիշի եւ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ, 22-ամյա Զոհրաբ Եսայանի վարած «ԶԻԼ-554» մակնիշի 29 ՕՍ 712 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել Լոռիի մարզի Գոգարան գյուղի բնակիչ, 27-ամյա Սարգիս Սուքիասյանը, Սպիտակ քաղաքի բնակիչ, 66-ամյա Արփիկ Աջամյանը, Գոգարան գյուղի բնակիչ, 46-ամյա Աիդա Սողոմոնյանը, Գեղասար գյուղի բնակիչներ` 47-ամյա Մինաս Խաչատրյանը, 21-ամյա Սեդա Խաչատրյանը, Քարաձոր գյուղի բնակիչ, 48-ամյա Վերա Նիկոյանը, Արեւաշող գյուղի բնակիչներ, 34-ամյա Տաթեւիկ Դավթյանը եւ 58-ամյա Անիկ Նիգոյանը եւ ՌԴ դաշնության քաղաքացի, 48-ամյա Սիրամարգ Պողոսյանը:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի և Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am





























