«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 26-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Պատճառը` դոլարի փոխարժեքի աճն է: Դոլարը պահանջարկ է վայելել 1դոլար/406 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկի նվազագույն փոխարժեքը 406.20 դրամ էր: Դոլարն, այսպիսով, աճի միտումներ ունի` երեկ միջին բորսայական փոխարժեքը 405.13 դրամ էր:

Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ փոխանակման կետեր դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 405 դրամ: Վաճառքի առավել տարածված փոխարժեքը 408 դրամն է` նախորդ օրերի 407 դրամի փոխարեն:

Forex միջազգային շուկայում եվրոն փոքր-ինչ թուլացել է դոլարի նկատմամբ` եվրոյի գոտու երկրների վիճակագրական թույլ տվյալների սպասումների ազդեցությամբ: Եվրոյի փոխարժեքն աստիճանաբար իջնում է 1.29 դոլարի մակարդակին մոտ:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում եւս դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 31.4780 ռուբլի: