Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքայի այցով կայցելի Եգիպտոս ու Հորդանան: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա տեղեկացրեց, որ նախարարը նոյեմբերի 4-5-ին  կգտնվի Եգիպտոսում, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի ու արտգործնախարար Մուհաննեդ Քամիլ Ամրի հետ:

«Այցելությունը մեզ հնարավորություն կտա անմիջական շփման մեջ մտնել Եգիպտոսի նոր ղեկավարության հետ, իմչպես նաեւ կքննարկվեն առեւտրա-տնտեսական հարաբերություների զարգացման հեռանկարները»,- ասել է նա, գրում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Լավրովը ծրագրում է նաեւ Արաբական երկրների լիգիայի գլխավոր քարտուղար  Նաբիլ ալ-Արաբիի հետ քննարկել տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում առկա իրավիճակը: Կքննարկվեն նաեւ հակաահաբեկչության ու միջուկային զենքի չտարածման խնդիրներ:

Նոյեմբերի 5-6-ին Սերգեյ Լավրովը կգտնվի Հորդանանում, ուր նախատեսվում է հանդիպում թագավոր Աբդալո Երկրորդի ու արտգործնախարար Նասեր Ջաուդի հետ: Լուկաշեւիչը նշել է, որ առանձնակի կարեւոր է Ամմանում նրա հանդիպումը Մահմուդ Աբբասի հետ: