Չինական Վենլին քաղաքի բնակիչները բողոք են ներկայացրել տեղի կրթական դեպարտամենտ՝ ուսուցչուհու նկատմամբ, ով ինտերնետում ցնցող լուսանկարներ է տեղադրել: Լուսանկարում ժպտացող դաստիրակչուհին ձգում է աշակերտի ականջները:

Վենլինի մանկապարտեզներից մեկի 20-ամյա դաստիրակչուհի Յան Յանհոնը ինտերնետում տեղադրել է նմանատիպ ավելի քան 700 լուսանկարներ: Իր ստոր արարքները նա տեսախցիկով նկարահանել է  նույն հաստատությունում աշխատող իր կոլեգայի օգնությամբ: Նկարներում կինը կապել է երեխաների բերանը, ձեռքերն ու ոտքերը, ստիպել նրանց անծպտուն նստել:

Մյուս լուսանկարներում երեխաների գլխին դույլ է հագցված, իսկ մեկ այլ երեխայի ստիպել է գլուխը մտցնել կեղտոտ դույլի մեջ, իսկ ապա`լուսանկարել: Այդ մասին գրել է LifeNews-ը:

Ծնողների բողոքներից հետո, դաստիրակչուհուն հեռացրել են մանկապարտեզից ու դիմել իրավապահ մարմիններին: Իսկ չարագործը պնդել է, որ դա ընդամենը խաղ է ու երեխաներին դուր է եկել: