ԼՂՀ պաշտպանության բանակը կատարելագործվում է եւ համալրվում տեխնիկայով, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Այս տարի մայիսի 9-ին կայացած շքերթի ձեքբերումների թվում նա նշեց նորագույն տեխնիկայի եւ սպառազինությունների ցուցադրությունը: Մյուս կարեւոր միջացառումը, ըստ նրա, վերջերս ավարտված օպերատիվ-մարտավարական ուսումնավարժություններն են եղել: «Ուսումնավարժությունների արդյունքներով կարող ենք հաստատել, որ բանակը պատրաստ է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Երկրի ղեկվարությունը բարձր գնահատկան է տվել դրանց: Մեզ հաջողվեց կատարել մեր առջեւ դրված բոլոր խնդիրները»,-նշեց նա` ավելացնելով, որ ղարաբաղցի մարտիկներն ավելի պատարստված են դարձել եւ սկսել են գիտակցել իրենց հզորությունը:
Հակոբյանի խոսքով, շարունակվում են բանակը տեխնիկայով համալրելու աշխատանքները: Անդրադառնալով մարտական հերթապահությունը, նախարարը նշեց, որ երբեմն դա իրականցվում է բարդ պայմաններում: «Ժամանակ առ ժամանակ զինվորները ստիպված են դիմակայել հակառակորդի ոտնձգություններին: Մենք ստիպված են պատասխանել մեկ նպատակով` թույլ չտալու համար հակառակորդի առավելությունը շփման գծում: Եթե նրան հաջողվի դա, հաջորդ օրը նա պատերազմ կհայատարարի ԼՂՀ-ին»,-նշեց նախարարը: Նա ավելացրեց, որ շարունակվում են ինժեներական աշխատանքները:
Պարենամթերով ապահովվածությունն իրականացվում է մշտապես, կադրային աշխատանքները շարունակվում են, գործում է սերժանտական դպրոցը: Զուգահեռաբար բանակը համալրվում է պայմանագրայիյն սերժանտ-ծառայողներով: Սոցիալական ոլորտում ներդրվում է անվճար բուժօգնության համակարգը: Նախարարի գնահատականով` զինծառայողների պատրաստվածության մակարդակը տարեց տարի բարելավվում է:





























