Գերմանացի պատգամավորը հայտնի քաղաքական թոք-շոուի ընթացքում մարիխուանա պարունակող ծխախոտ է փորձել: Ազատ- դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Մարտին Լինդների արարքը սուր քննադատության է ենթարկվել ԳՖՀ կառավարության թմրամոլության դեմ պայքարի լիազոր ներկայացուցիչ Մեհտհիլդ Դիկմանսի կողմից:

Ինչպես հաղորդում է Die Welt-ը, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, Stucrad-Barre հեռուստահաղորդման ժամանակ: Երբ հաղորդավարը քաղաքական գործչին առաջարկել է մարիխուանա պարունակող ծխախոտ, վերջինս կասկածել է: Արդյունքում նրան առաջարկել են դուրս գալ ստուդիայից ու փորձել ծխախոտը: Ծխելուց հետո, նա հավաստիացել է, որ այն իսկապես իսկական մարիխուանա է:

Ինրպես գրում է Frankfurter Rundshau, Լինդերը բացատրել է, որ թեթեւ կատակի միջոցով ցանկանում էր իր ադեկվատ դիրքորոշումը հայտնել թեթեւ թմրադեղերի, այդ թվում մարիխուանայի վաճառքի լեգիտիմացման հարցում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, Լինդմերը պնդում է, որ Գերմանիայում թույլատրվի մարիխուանայի ու թեթեւ թմրադեղերի վաճառքը, ինչպես դա արվում է հարեւան Հոլանդիայում: