Վրաստանի մշակույթի նոր նախարար Գուրամ Օդիշարիան առաջարկում է մտածել խորհրդային հուշարձանների թանգարան ստեղծելու մասին: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում նա հայտնել է, որ դեռեւս չի հաստատում, որ դա կիրականացվի, բայց գաղափարը հետաքրքիր է:
Ինչ վերաբերում է Գորիում Ստալինի հուշարձանի վերականգնմանը, Օդիշարիան նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել հարցը եւ որոշել այն բնակչության թիվը, ովքեր համաձայն կլինեն այդ պահանջին: Սակայն, նրա խոսքով, ամեն տեղ հարցերը կլուծեն տեղական ինքակառավարման մարմինները, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»:
Հիշեցնենք, որ Ստալինի հայրենիքում` Գորի քաղաքում պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել Ստալինի արձանը վերադարձնելու նպատակով: Նման դիմում են պատրաստել տեղացի կոմունիստները: Հայտնի է դարձել, որ արդեն հավաքվել է 5 հազար ստորագրություն: Գորիի քաղաքային խորհրդից հայտնել են, որ հուշարձանը կտեղափոխվի տուն-թանգարանի տարածք, երբ այնտեղ ավարտվեն վերանորոգչական աշխատանքները:
Ստալինի հուշարձանը կանգնեցվել է իր ծննդավայրի` Գորիի քաղաքապետարանի առջեւ 1952 թ-ին: Արձանի բարձրությունը եղել է 6 մետր: Հուշարձանը ցուցադրել են 2010 թ-ի վերջին: Ստալինի հուշարձանը ցանկացել են տեղափոխել տուն-թանգարանի տարածք, սակայ դա այդպես էլ չի իրագործվել:




























