2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներկրվել 24.3 հազ. հատ ավտոմեքենա, NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից:
2011 թ. 9 ամիսների համեմատ` ներկրված ավտոմեքենաների քանակն աճել է մոտ 3 հազարով կամ 14 %-ով:
Նշենք, որ ավտոմեքենաների ներկրման ռեկորդը գրանցվել է 2008 թ.` մոտ 42 հազ. հատ, սակայն այնուհետ ճգնաժամի հետեւանքով գրանցվել էր կտրուկ անկում: Այսպես` 2009 թ. ներմուծվել է 17.3 հազ. հատ մեքենա, 2010 թ.` 20.3 հազ. հատ: 2011 թ. ավտոմեքենաների շուկան աշխուժացել է (ներկրվել է մոտ 30 հազ. ավտոմեքենա), ինչը շարունակվում է նաեւ ներկայում:
Ըստ մաքսային վիճակագրության` ներկրվող ավտոմեքենաների մաքսային արժեքը 2012 թ. ավելի ցածր է, քան 2011 թ.: Մեկ մարդատար ավտոմեքենայի միջին մաքսային արժեքը 2012 թ. կազմել է 7.2 հազ. դոլար, 2011 թ. 8.5 հազ. դոլարի համեմատ:





























