Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում 11.00-ի սահմաններում տեղի է ունեցել վթար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 26-ին, ժամը 18.09-ին Լոռիի մարզից:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, պարզվել է` իրար են բախվել «Գազել» մակնիշի l 25 85 պետհամարանիշի ուղեւորատար միկրոավտոբուսը (վարորդ Ա.Դանիելյան) եւ «Զիլ֊130» մակնիշի 29 ՍՏ 712 պետհամարանիշի բեռնատարը (վարորդԳ.Եսայան), ինչի հետեւանքով միկրոավտոբուսի ուղեւոր՝ 48-ամյա Սիրանուշ Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բ/կ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: