Գվատեմալայի հարավային ծովափնյա շրջանում հնագետների խումբը հայտնաբերել է մայաների ամենահին դամբարանաշերտերից մեկը: Այստեղ աճյունների հետքեր չեն հայտնաբերվել, ուստի գիտնականները գտնում են, որ դրանք 2 հազարամյակի ընթացքում ամբողջովին քայքայվել են: Փոխարենը դամբարանում հայտնաբերվել են ջադեիթից պատրաստված իրեր, որը նման է նեֆրիտի:

Հայտնաբերվել են նաեւ կանանց քարե արձաններ, զարդեր: Գիտմականների ուշադրությունը գրավել է կուլոնով մանյակը: Կուլոնի վրա փորագրված անգղը մայաների մոտ համարվել է զորեղության ու հասարակական բարձր դիրք ունենալու նշան:

Ինչպես հաղորդում է Infox.ru, մայաների գլխավոր քուրմ Կուտց Չմանի գերեզմանը  գտել են Ռետալխուլեու քաղաքի մոտ կատարված հնագիտական պեղումների  ընթացքում, ով համարվում է մայաների քաղաքակրթության հիմնադիրը:

Նա եղել է մեծ տիրակալ, դուրս է մղել հարեւան ցեղերին ու հիմնել նոր քաղաքակրթություն: Մեր թվարկության չորրորդ դարում մայաները գրավել են կարեւոր առեւտրական ուղիները:

Գիտնականների կարծիքով, Չմանի օրոք սկսել են կառուցել պաշտամունքային բուրգեր, որոնք բնորոշ են մայաներին, պատրաստվել են կոթողներ, որոնք պատկերել են տիրակալներին ու նրա տան անդամներին: