Ռուսաստանյան «Վնիպաս ԻԱՍ» ընկերությունը դուրս է գալիս «Արմինկո» ընկերությունից` վաճառելով իր բաժնեմասերը: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգ է մտել «Վնիպաս ԻԱՍ»-ի` «Արմինկոյում» ունեցած 21% մասնաբաժինը վաճառելու թույլտվության հարցը: Գնորդները ՀՀ քաղաքացիներ են` Անդրանիկ Ալեքսանյան (5%-ը), Արման Ներսիսյան (5%-ը), Սուրեն Մանուկյան (11 %-ը):
Նշենք, որ Ա. Ալեքսանյանը տրանսպորտի եւ կապի ներկայիս փոխնախարարն է, իսկ մինչ այդ երկար տարիներ եղել է «Արմինկոյի» գլխավոր տնօրենը:
«Արմինկո» ընկերությունն առաջարկում է ինտերնետ հասանելիության ծառայություններ: Հնարավոր է` ռուսական ընկերության դուրս գալը հայկական շուկայից պայմանավորված է ինտերնետ շուկայում մրցակցության սրմամբ:





























