Հալեպում «Ազատ սիրիական բանակ» կոչվող խմբավորման զինյալները կրակահերթ են բացել Հալեպում աճող արյունահեղության դեմ բողոքի դուրս եկած քուրդ ցուցարարների վրա։
Ինչպես տեղեկացնում է քրդական ANF-ը, Հալեպի Էշեֆրիյե եւ Շեվմեքսուդ թաղամասերում ապրող քրդերը բողոքի ցույց էին դուրս եկել վերջին օրերում աճող արյունահեղությունների դեմ։ Այդ ընթացքում «Ազատ սիրիական բանակ» կոչվող խմբավորման զինյալները կրակահերթ են բացել քուրդ ցուցարարների ուղղությամբ։
Կրակահերթի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 6 ցուցարար։
Նշվում է, որ այս դեպքից հետո Սիրիայի քրդական շրջաններում կազմավորված «Քուրդիստանի ժողովրդական բրիգադների բանակ»-ի եւ «Ազատ սիրիական բանակ»-ի միջեւ ռազմական բախումներ են սկսվել։




























