Նյու Յորքում ձերբակալվել է գործարար Փոլ Չելյան` Facebook սոցկայքի զավթման նպատակով փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: Նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում, հայտնում է  Reuters-ը:

Ամերիկյան գործարար Փոլ Չելյան 2010 թվականին իրավունք է ներկայացրել Facebook սոցկայքի 84% բաժնետոմսերի նկատմամբ: Իր պահանջը նա հիմնավորել է պայմանագրով, որը նա կնքել էր սոցկայքի  հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ`2003 թվականին: Ըստ պայմանագրի` Ցուկերբերգը ստացել է 1000 դոլար, իսկ Չելյան բաժնետոմսերի  50% -ը, գրում է «lenta.ru»-ն:

Համակարգի թողարկումը նախատեսված էր 2004 թվականի հունվարի 1-ին, սակայն  իրագործվել է միայն փետրվարի 4-ին:  Ըստ պայմանագրի` հետաձգված յուրաքանչյուր օրվա համար Չելյան ստացել է ընկերության  1 տոկոս բաժնետոմս: Թողակման օրը, ըստ նրա, ինքը դարձել է 84%-ի բաժնետեր:

2011 թվականի օգոստոսին Facebook-ի փաստաբաններն ապացույցներ էին ներկայացրել, որ 2003-ի պայմանագիրը կեղծ է եղել: Ըստ փաստաբանների` իսկական պայմանագրում  Facebook ընկերությունը չի հիշատակվում, այլ խոսվում է Փոլ Չելյային պատկանող StreetFax ընկերությանը ծրագրավորող Ցուկերբերգի մատուցած ծառայությունների մասին: