Ուկրաինայում հոկտեմբերի 27-ին լռության օր է, քաղաքական կուսակցություները եւ մեծամասնական թեկնածուները պատրաստվում են պայքարել օրենսդիր մարմնի 450 պատգամավորական տեղերի համար:
Ուկրաինայի քաղաքացիները հոկտեմբերի 28-ին պատգամավորական կորպուսի կեսին կընտրեն համամասնական (225 մարդ), երկրորդ կեսին` մեծամասնական ընտրակարգով:
Ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները, անցումային շեմը 5%-ն է:
Ըստ ԿԸՀ-ի` խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն քաղաքական 87 կուսակցություններ, սակայն նրանցից միայն 21-ն է ընտրության գնում կուսակցական ցուցակներով, մյուսներն իրենց թեկնածուներին համամասնականով են առաջադրում:
Իշխող կուսակցությունը, ըստ վերջին սոցհարցումների, առաջ է անցնում հակառակորդներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատապարտված Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» եւ խորհրդարանի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկի «Փոփոխությունների ճակատ» կուսակցությունները միավորվել են «Բատկիվշչինա» միասնական ընդդիմությունում: Մինչեւ վերջերս այն զբաղեցնում էր երկրորդ տեղը, իսկ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի «ՀԱՐՎԱԾ» կուսակցությունը` երրորդ, որը նույնպես իրեն հռչակել է ընդդիմադիր:
Սակայն Կլիչկոյի կուսակցությանը հաջողվել է բարձրացնել իր վարկանիշը: Նրան պատրաստ է աջակցել քվեարկողների 17,9%-ը, իսկ ՄԸ-ին` 16,5%-ը: Ուկրաինայի Կոմկուսի օգտին պատրաստ է քվեարկել 11%-ը:
Չնայած որ համամասնականով ընդդիմության վարկանիշը իշխանական կուսակցություններից շատ ավելի բարձր է, փորձագետները կարծում են, որ քվեարկության արդյունքում իշխող կուսակցությունն առավելություն կունենա ընդդիմության նկատմամբ` հիմնականում մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների հաշվին:




























