ԲՀԿ աջակցության դիմաց նախագահականում գծագրվում են տարբեր սցենարներ եւ առաջարկներ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իշխանամերձ աղբյուրներին։
«Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ ասվել է, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է ընտրություններից հետո հրաժարվել վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչապետությունից, եթե Ծառուկյանը համաձայնի սատարել իրեն եւ հայտարարի այդ մասին։ Փոխարենն առաջարկվել է ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում նշանակել փոխադարձ ընդունելի անձի։ Թե ով կարող է լինել այդ անձը՝ դեռ չի քննարկվել։ Սա, սակայն, չի նշանակում, որ վարչապետի պաշտոնը կտրվի ԲՀԿ-ին»,- գրում է «Ժամանակը»։





























