Համացանցային հսկա Google-ն իր որոնիչի եւ Chrome համացանցային բրաուզերի նոր տարբերակ է մշակել  Windows 8 օպերացիոն համակարգի համար: Այդ մասին հայտնում է Google բլոգը:

Windows 8-ի համար Google Chrome բրազուզերը հարմարեցված է սենսորային էկրանների հետ աշխատանքի համար, ունի մեծ կոճակներ եւ Chrome-ն այլ հավելվածների հետ բացված թողնելու հնարավորություն: Google-ը երկու ծրագրերի դիզայնն էլ համարեցրել է նոր  Windows 8-ին:

Google Search-ում ներմուծվել է ձայնային որոնման տեխնոլոգիա, ինչպես նաեւ վայրկենական  որոնման Google Instant: Հատուկ լոգոտիպերը, որոնք  Google-ն ստեղծում է տոնական օրերին, անմիջապես կարտացոլվեն հենց Windows 8-ի մեկնարկային էկրանին՝ Google  որոնիչի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգտվողներն այդ նորույթները կարող են հաստատել հատուկ ստեղծված www.getyourgoogleback.com կայքից: