Կոլումբիայում բռնկվել է իսկական «զմրուխտե տենդ»: Այն բանից հետո, երբ բանվորները ճանապարհի շինարարության ժամանակ հարուստ հանք են հայտնաբերել, այնտեղ են ուղղվել հարստանալ ցանկացող  հարյուրավոր մարդիկ:

Հանքը գտնվում է Բոյակա նահանգի  այն վայրում, որը տեղաբնկիներն անվանում են  «սատանայի քիթ»: Բանվորները հանքահատ մուրճով  մաքրում էին ճանապարհի ծածկույթը, երբ  նկատել են փայլփլող քարերը, որոնք զմրուխտներ են եղել:

Զմրուխտե հանքի հայտնաբերման նորությունը ակնթարթորեն տարածվել է մոտակա բնակավայրերում, Կոլումբիայի այլ շրջաններում, ինչը իսկական  «զմրուխտե տենդի» պատճառ է դարձել: Մի քանի հարյուր մարդ արդեն ժամանել է  առանձնացված շրջան` թանկարժեք քարեր  գտնելու հույսով, հաղորդում է utro.ru-ն:

Ինպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ոստիկանները,  անվտանգությունից ելնելով, շրջափակել են  դեպի լանջ տանող լեռնային ճանապարը, որի մոտ հայտնաբերվել են թանկարժեք քարերը:

Տեղաբնիկ Էստեբան Պենյան հայտնել է, որ այս շրջան են լցվել ոսկեխույզներ, ովքեր արագ հարստանալու հույս ունեն: Նրա խոսքով,  նրանցից որոշները  հայտնաբերել են 5-10 մլն. պեսո (2750-5500 դոլար) արժողությամբ զմրուխտներ:

Կոլումբիան համաշխարհային շուկա է արտահանել զմրուխտի մոտ 60 տոկոսը, իսկ Բոյակա նահանգը հանքաարդյունաբերության հիմնական շրջանների  մեկն է: