ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որը նախատեսվում էր իրականացնել նոյեմբերի սկզբին Աշգաբադում, հետաձգվում է «Ներկայումս գագաթնաժողովի անցկացման օրերը ճշգրտվում են` համաձայնեցվելով Համագործակցության երկրների ղեկավարների հետ»,- «Ինտերֆաքս-Զապադա» գործակալությանը հայտնել է Մինսկի ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Գործադիր կոմիտեն չի պարզաբանել հետաձգման պատճառները:
Միեւնույն ժամանակ Ղրղզստանի դիվանագիտական շրջանակների աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթանժողովը տեղի կունենա Աշգաբադում դեկտեմբերի սկզբին: Նրա խոսքով, հանդիպման ճշգրիտ օրը դեռեւս չի հաստատվել:
Reuters գործակալությունը կրկին ենթադրել է, որ հետաձգման պատճառ կարող է լինել ռուս նախագահի առողջության հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը արտասահմանյան այցելությունները հետաձգել է առողջական խնդիրների պատճառով: Մասնավորապես, Պուտինը հետաձգել է Հնդկաստան, Պակիստան եւ Թուրքիա կատարվելիք այցերը: Փորձագետները նման որոշումը բացատրում են բացառապես քաղաքական պատճառներով, իսկ Կրեմլը հետաձգումները բացատրում է ռուսական կողմի ոչ բավարար պատրաստվածությամբ:
Մինչդեռ նախագահի շրջանակներին մոտ կանգնած Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը լուրջ խնդիրներ ունի մեջքի շրջանում եւ հնարավոր է , որ վիրահատական միջամտության կարիք կունենա: Ոչ ոք այս տեղեկատվության մասին չի հայտնում, գրում է NEWSru.com-ը: Տեսաբանները նշում են, որ 60-ամյա քաղաքական գործչի մոտ առողջական խնդիրների ընդունումը, ով որպես երկրի առաջին դեմք 13 տարի շարունակ ապրում է խիտ օրակարգով, հավասար է մաչոյի կերպարի կործանման, ով կուլտիվացվել է վերջին տասնամյակներին:





























