Ղազախստանում  երկու «Audi»-ների բախման արդյունքում յոթ մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել  հոկտեմբերի 27-ին Ալմաթի-Տաշքենդ ճանապարհի 596 կիլոմետրին:

Համաձայն Ղազախստանի ԱԻ նախարարության, զոհվել են երկու վարորդներն ու հինգ ուղեւորներ, այդ թվում` երկու երեխա` երեք եւ չորս տարեկան, հաղորդում է «Ռոսբալտը»:

Կենդանի են մնացել միայն երկու ուղեւոր, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: