Չինաստաբժնում քոլեջի աշխատակիցը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման այն բանի համար, որ քննությունների ավարտն ազդարարող զանգը նախատեսվածից ավելի շուտ է հնչեցրել:

Ինչպես հաղորդում է  «Reuters»-ը, քոլեջի աշխատակից 54-ամյա Սյաո Յուլունը  2012թ. հուլիսին ընդունելության քննությունների ժամանակ  դրա ավարտն ազդարարող զանգը հնչեցրել է 4 րոպե 48 վայրկյան ավելի շուտ նախատեսված ժամանակից:

Միջադեպն առաջացրել է դիմորդների ծնողների դժգոհությունը եւ նրանք  բողոք են ներկայացրել Յուլունի դեմ: Անփութության համար նրան մեկ տարի ազատազրկման են դատապարտել: