Չինաստանի հյուսիս-արեւմուտքում ավտովթարի զոհ են դարձել հինգ երեխաներ, եւս 6 մարդ վիրավորվել է։ Չճշտված պատճառներով՝ բեռնատարը, որի թափքում տեղի բնակիչներ են եղել, թռել է ճանապարհից եւ գլորվել բարձր զառիվայրից։
Ինչպես Associated Press-ին վկայակոչելով հաղորդում է rbc-ն, միջադեպը տեղի է ունեցել Հանսյու նահանգում՝ Լունանյայի ճանապարհին։ Բեռնատարի թափքում 13 մարդ է եղել, այդ թվում՝ տեղական դպրոցներից մեկի 8 սաներ։
«Սինհուայի» տվյալներով, երեխաներից բացի, ողբերգական պատահարի զոհ է դարձել գյուղի բնակիչը։ Բեռնատարն ընկել է 200 մ բարձրությունից։ Զոհված դպրոցականների տարիքը չի հաղորդվում։




























