«Սոն-Տինխ» արեւադարձային փոթորիկը  անցել է  Ֆիլիպինների կենտրոնական շրջանների տարածքով: Արտակարգ ծառայությունների տվյալներով հոկտեմբերի 26-ի երեկոյան զոհվել է 24 մարդ, 4 տեղաբնիկ անհետ կորած է համարվում:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, զոհվածների թիվը աճում է Ֆիլիպինների կենտրոնական հատվածի փոքրիկ կղզիներից ստացվող տեղեկատվության համապատասխան: Փոթորիկը ավերել է մոտ 40 հազար տուն: Տարերային աղետի հարվածի հետեւնանքերը բազմազան են.  Էլեկտրափոխանցման խափանում, փլուզումներ, հեղեղումներ:

Ներկայումս «Սոն-Տինխ» փոթորիկը ժամում 14 կմ արագությամբ  մոտենում է Վիետնամի ափերին: