Թողարկվել է հեպատիտ Е-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, հոկտեմբերի 27-ին հայտարարել է չինական դեղագործական «Xiamen Innovax Biotech» ընկերությունը:
Սյամենսկի համալսարանի եւ ընկերության համատեղ մշակած պատվաստանյութը վաճառքի է հանվել արեւելաչինկան Ցյանսու նահանգում ` կլինիկական երկամյա փորձակումներից հետո, որոնց մասնակցել է 113 կամավոր:
Ընկերությունը կառավարության աջակցությամբ մատադիր է բնակչության պատվաստում իրականացնել, որոնք հեպատիտ Е-ով վարակվելու մեծ ռիսկ ունեն: Բացի այդ, պատվաստանյութը կարող է առաջարկվել նաեւ մյուս երկրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` տարեկան հեպատիտ Е-ով մոտ 20 մլն մարդ է հիվանդանում:





























