Հոկտեմբերի 26-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց  Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին, 102 րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար  Օլեգ Սմիրյոնովին եւ Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Այսինին:

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով  հյուրերին` Սամվել Բալասանյանը կարեւորեց Գյումրիի եւ ՌԴ տարբեր քաղաքաների միջեւ կապերի խորացման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն  հայնեց կոնկրետ քայլեր կատարել այդ ուղղությամբ, քաղաքապետը նշեց նաեւ, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակեներում խրախուսել ռուսական ներդրումները Գյումրիում: 

Հյուրերը շնորհավորեցին Սամվել Բալասանյանին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթեցին բեղմնավոր աշխատանք, ինչից հետո քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպիսին էր օրինակ Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու ռուսական կողմից հնչեցված առաջարկը:  Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն նման ձեւաչափի հանդիպումներն ու քննարկումներն ավելի հաճախակի դարձնելու մասին: