Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բրիտանական «Independent» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նաեւ սեռական փոքրամասնությունների մասին: Պարզվել է, որ նա լեսբուհիներին խղճում է, իսկ տղամարդկանց միասեռ ամուսնությունները նրա ընկալումից դուրս են:

Նրա կարծիքով`  տղամարդու եւ կանանց միջեւ դասական հարաբերությունները մեկ նպատակ պետք է հետապնդեն` ընտանիք ստեղծել եւ երեխաներ ունենալ, գրում է  «Telegraf.by»-ն:

«Ինչ վերաբերում է կին-կին հարաբերություններին, ապա դա մեր` տղամարդկանց մեղքն է, որ կինն է այսօր փոխարինում տղամարդուն: Ուստի ես ափսոսում եմ: Այն, ինչ նրանք մեր մեջ պետք է գտնեին, սկսել են որոնել կանանց մեջ»,-նշել է Լուկաշենկոն` ավելացնելով, որ չի մեղադրում լեսբուհիներին:

«Ինչ վերաբերում է տղամարդ-տղամարդ հարաբերություններին, ապա դա դուրս է իմ ընկալման սահմաններից: Եթե անգամ ես դա ընկալում եմ, ապա խիստ բացասաբար, ես դա ծայրահեղ աննորմալ երեւույթ եմ համարում»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նաեւ անդրադարձել է խմբակային սեքսին: Նա մի պահ մտածել է, հետո թոթվել ուսերն ու հայտարարել. «Ես տեսակետ չունեմ խմբակային սեքսի մասին»: